ԼԼիլիթ Ասատրյան

Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը շուտով կհաստատվի. Փաշինյան

Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը շուտով կհաստատվի. Փաշինյան

Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար պարոն Ենս Ստոլտենբերին և նրա գլխավորած պատվիրակությանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս այցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ձեր առաջին այցն է Հայաստան: Այն լավ հնարավորություն է կարծիքներ փոխանակելու ինչպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության խնդիրների վերաբերյալ»,- նշեց վարչապետը:

«Մենք շահագրգռված ենք շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ:

Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը, շուտով կհաստատվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ մեր տարածքաշրջանում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայանությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունը:

«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին և այն համարում ենք կարևոր ներդրում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործերում: Հայական խաղաղապահ ստորաբաժանումը շարունակում է իր ներդրումն ունենալ Կոսովոյի առաքելությունում, և, ինչպես տեղյակ եք, 2023 թվականի հուլիսին, երբ Կոսովոյում որոշակի անկայուն վիճակ էր, Հայաստանն ավելացրեց իր խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը լրացուցիչ 17 զինծառայողով»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդյունավետ երկխոսություն է իրականացվում նաև խորհրդարանական հարթությունում, քանի որ մեր խորհրդարանականները ներգրավված են ՆԱՏՕ-ի ԽՎ նիստերին և Ռոուզ-Ռոթ սեմինարներին:

Վարչապետը շեշտեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանացման քաղաքականությանը:

«Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի և ԻԻՀ-ի հետ չափազանց կարևոր են, և մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում