Այսօր պատմական հնարավորություն է ձևավորվել՝ վերջ դնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը. Սունակ

Այսօր պատմական հնարավորություն է ձևավորվել՝ վերջ դնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը. Սունակ

Այսօր պատմական հնարավորություն է ձևավորվել՝ վերջ դնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը:

Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի՝ Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում: Նամակն ընթերցել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդը:

«Այժմ Ադրբեջանը պատմական հնարավորություն ունի՝ վերջ դնելու Հայաստանի հետ բազմամյա հակամարտությանը։ Հուսով ենք, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մինչև այս տարվա նոյեմբեր»,- ասված է ուղերձում:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Ադրբեջանում նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում