ՄՄարիամ Մխիթարյան

Լավրովը և Բայրամովը վերահաստատել են եռակողմ հայտարարությունների իրականացման անհրաժեշտությունը

Լավրովը  և Բայրամովը վերահաստատել են եռակողմ հայտարարությունների իրականացման անհրաժեշտությունը

Մարտի 1-ին Թուրքիայում Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը: 

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը և հետագա զարգացման հեռանկարները՝ Ռուսաստանի և Ադրբեջանի՝ 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին համապատասխան։

Վերահաստատվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է տարբեր բազմակողմ ձևաչափերում, ներառյալ Կասպյան հնգյակի և 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակում համատեղ աշխատանքը շարունակելու հանձնառությունը։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ միջազգային հարցերով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում