ԳԳոհար Սարգսյան

Էլի են եղել դեպքեր, երբ բանակցային սենյակում շատ բան կոնստրուկտիվ է, բայց միշտ չէ, որ մենք դրա իրականացումը տեսնում ենք. Փաշինյան

Էլի են եղել դեպքեր, երբ բանակցային սենյակում շատ բան կոնստրուկտիվ է, բայց միշտ չէ, որ մենք դրա իրականացումը տեսնում ենք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, France 24-ին տված հարցազրույցում անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և ներկա իրավիճակին, հարցին` կարող է ասել, որ հարաբերություններում առաջընթաց կա` հաշվի առնելով, որ մյունխենյան հանդիպումն Ադրբեջանի նախագահը «կառուցողական» անվանեց, նշեց.

«Այս ընթացքում էլի եղել են դեպքեր, երբ բանակցային սենյակում շատ բան կոնստրուկտիվ է և օգտակար, բայց հետագայում միշտ չէ, որ մենք դրա իրականացումը տեսնում ենք, հուսով եմ` այս անգամ այդպես կլինի: Ինչի մասին է խոսքը. երեք հիմնական սկզբունքների, որ համաձայնեցվել են Պրահայում, նաև Բրյուսելում, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը և Ադրբեջանը ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունն են. Ալմա Աթայի հռչակագիրը պետք է հիմք դառնա երկու երկրների միջև սահմանազատման, քաղաքական հիմքը, ինչը նշանակում է, որ մեր երկրների միջև նոր սահման ստեղծելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է գետնի վրա արտահայտել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին, երրորդը, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության սկզբունքի վրա, հավասարության և փոխադարձության շրջանակներում:

Մենք այս սկզբունքները կենտրոնացրել և արտահայտել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, եթե Ադրբեջանը այս բոլոր ուղղություններով վերահաստատի նաև գործնականում իր ստանձնած պարտավորությունները, մենք խաղաղության հասնելու ճանապարհին շատ խոչընդոտներ չենք ունենա»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում