ՎՎարդուհի Հարությունյան

Լոնդոնի Գերագույն դատարանը սկսել է Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման դեմ բողոքի քննությունը

Լոնդոնի Գերագույն դատարանը սկսել է Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման դեմ բողոքի քննությունը

Լոնդոնի Գերագույն դատարանը սկսել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման դեմ բողոքի քննությունը։ Ասանժը վատառողջ լինելու պատճառով չի մասնակցի լսումներին։

Եթե դատարանը մերժի միջնորդությունը, ապա այն այլևս չի կարող բողոքարկվել։ ԱՄՆ-ում Ասանժին մեղադրում են լրտեսության 17 դրվագով, ինչպես նաև Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ գործողություններին առնչվող գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար:

Ասանժին սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։ 2021 թվականին դատավորը մերժել է Ասանժին արտահանձնելու ԱՄՆ խնդրանքը:

2022 թվականին՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը երաշխավորել է Ասանժի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը, նրան արտահանձնելու որոշումը հավանության է արժանացել մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության կողմից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում