ՎՎարդուհի Հարությունյան

Սունակը շնորհավորել է Ալիևին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Սունակը շնորհավորել է Ալիևին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Իլհամ Ալիևին շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Ռիշի Սունակը գոհունակություն է հայտնել, որ Բաքուն և Լոնդոնը գործակցում են տնտեսական ոլորտում, ինչպես նաև Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցում:

Նա վստահեցրել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է օգնել Ադրբեջանին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի անցկացման գործընթացում:

«Նաև տեղյակ ենք Հայաստանի հետ խաղաղության հասնելու ջանքերի մասին։ Սա պատմական հնարավորություն է՝ դադարեցնելու հակամարտությունը։ Բարձր ենք գնահատում երկարաժամկետ համաձայնագրի կնքման հսկայական օգուտները, այն կնպաստի երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի բարեկեցությանն ու կայունությանը: Վերահաստատում եմ Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը կողմերին՝ կայուն խաղաղության հասնելու ճանապարհին»,- ասված է Սունակի ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում