Կառավարությունն արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում

Կառավարությունն արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում

Սպիտակի երկրաշարժից անցել է 30 տարի: «Քեզ Հայաստան» կարգախոսի ներքո մի քանի ժամում աղետը համախմբեց ամբողջ մարդկությանը: 9 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներն ավերեցին Հայաստանի հյուսիսը՝ Սպիտակը, Գյումրին, Վանաձորն ու Ստեփանավանը: Կործանարար երկրաշարժի էպիկենտրոնը Նալբանդ գյուղն էր՝ ցնցումների 11 բալ ուժգնությամբ: Որպես մեծ ու մարդաշատ քաղաք ամենաշատ կորուստը կրեց Գյումրին: Քաղաքի ժամացույցները կանգ առան հենց երկրաշարժի ակնթարթին: Երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կառավարությունն այսօր Գյումրիում արտագնա արտահերթ նիստ է անցկացրել: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում