Նախագահն ընդունել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին

Նախագահն ընդունել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին

Սերժ Սարգսյանը մարտի 13-ին հյուրընկալել է Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին: Հանրապետության ղեկավարը ներկայացրել է հանձնաժողովի մշակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջնական որոշում կայացնելու համար ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել է հայեցակարգի նախագիծը եւ դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Հանդիպել է Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական դերակատարների մեծ մասի հետ:

Ամիսներ անց, վստահություն է հայտնել Նախագահ Սարգսյանը, ունենալու ենք հստակ մոտեցումներով ու լուծումներով փաստաթուղթ:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում