Մեկնարկել է խորհրդարանական քառօրյան

Մեկնարկել է խորհրդարանական քառօրյան

Աժ հերթական քառօրյայի օրակարգը դժվարությամբ հաստատվեց: Մի քանի նախագծեր այդպես էլ չներառվեցին դրա մեջ, այդ թվում նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած սահմանամերձ գյուղերին լրացուցիչ օգնություն տրամադրելու օրինագիծը:

«Հանրապետական» խմբակցությունը սահմանամերձ համայնքներին օգնելուն դեմ չէ, բայց խմբակցության ղեկավարն Վահրամ Բաղդասարյանն  ասաց, որ հարցն օրակարգ մտցնելուն ձեռնպահ կքվեարկեն, մինչ այդ պետք է  սահմանամերձ շրջանների սահմանումը տալ, որպեսզի օգնությունը համաչափ բաշխվի:

Նիստի ամբողջ ընթացքում Աժ շենքի դիմաց էին փոքր ու միջին բիզնեսի ՝ հիմնականում տոնավաճառների աշխատողները: Բողոքում են հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող շրջանառության հարկի դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում