«Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչները հասցրել են բոլոր մարզերում ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրը: Քարոզարշավի 10-րդ օրը թիմը քննարկում է անելիքները: Իրեն ձախակողմյան քաղաքական ուժ համարող կուսակցության անդամներն առաջնահերթ են համարում բարեփոխումները զինված ուժերի համակարգում:










