ՎՎարդուհի Հարությունյան

Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները

Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները

Պակիստանի՝ Իրանի տարածքին հարվածելուց առաջ հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների ԱԳ նախարարները, քննարկել տարածաշրջանում վերջին զարգացումները:

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է բարեկամական երկկողմ հարաբերությունները զարգացնելու և պաշտոնյաների միջև շփումները շարունակելու կարևորությունը։ Նա ընդգծել է՝ Իրանը հարգում է հարևան Պակիստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

Աբդոլլահիանը շեշտել է՝ Պակիստանի տարածքում գործող «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը վտանգում է թե՛ Իրանի, թե՛ Պակիստանի անվտանգությունը։ Դիվանագետը վստահեցրել է, որ իրանական ուժերը չեն թիրախավորում Պակիստանի խաղաղ բնակչությանը:

Ջալիլ Աբբաս Ջիլանին ևս նշել է, որ Իրանի անվտանգությունը Պակիստանի անվտանգությունն է: Նա Թեհրանին կոչ է արել տեղեկություններ տրամադրել Պակիստանում ահաբեկչական խմբավորումների գործունեության մասին։ Նա պնդել է, որ Պակիստանում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը պակիստանյան ուժերի գործն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում