Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Քուվեյթում ունեցել է մի շարք հանդիպումներ

Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը  Քուվեյթում ունեցել է մի շարք հանդիպումներ

Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Քուվեյթի էմիրի նստավայրում հանդիպել է էմիր Սաբահ ալ Ահմադ ալ Ջաբեր ալ Սաբահի հետ: Հովիկ Աբրահամյանը Քուվեյթի էմիրին է փոխանցել Նախագահ Սարգսյանի Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:

Քուվեյթի էմիրի խոսքով՝ իր երկիրը պատրաստակամ է քննարկել այն բոլոր հարցերը, որոնք կծառայեն երկու երկրների եւ ժողովուրդների շահերին, զարգացնել եւ ընդլայնել Հայաստանի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում:

Էմիրը նշել է, որ չկա որեւէ խոչընդոտ այդ նպատակներին հասնելու համար: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետությանը երկրի հայ համայնքի հանդեպ ջերմ վերաբերմունքի եւ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու համար:

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաեւ այդ երկրի Ազգային ժողովի նախագահ Մարզուք ալ Ղանիմի հետ: Փոխադարձաբար կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, տնտեսական գործակցության ակտիվացումը: Վարչապետը ներկա է գտնվել խորհրդարանի լիագումար նիստին, այնուհետեւ Հայաստանի կառավարության ղեկավարն առանձնազրույց է ունեցել Քուվեյթի իր պաշտոնակից՝ վարչապետ Ջաբեր ալ Մուբարաք ալ Համադ ալ Սաբահի հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: 

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում