ԳԳոհար Սարգսյան

Օղակաձև այգու՝ Սայաթ-Նովայից Նալբանդյան ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի

Օղակաձև այգու՝ Սայաթ-Նովայից Նալբանդյան ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի

Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն: Այդ թվում՝ «Տաշիր պիցցա», «Լաբիրինտ», «Նովելլա մյուզիք հոլ», «Մոնտանա մյուզիք հաուս», «Հուկահ լաունջ & Ռումս» և այլ շինություններ, կրպակներ: Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում