ԼԼիլիթ Ասատրյան

Չեխիայի կողմից Հայկական ԱԷԿ է մատակարարվել շարժական դիզել-գեներատորային կայանքի լրակազմի առաջին խմբաքանակը

Չեխիայի կողմից Հայկական ԱԷԿ է մատակարարվել շարժական դիզել-գեներատորային կայանքի լրակազմի առաջին խմբաքանակը
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի միջուկային օպերատորին» ծրագրի շրջանակներում Չեխիայի Հանրապետության ES Group Europe ընկերության կողմից Հայկական ԱԷԿ է մատակարարվել հատուկ պատվերով պատրաստված շարժական դիզել-գեներատորային կայանքի (ԴԳԿ) լրակազմի առաջին խմբաքանակը: Այդ մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:
 
Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է
«Աջակցությունն իրականացվում է Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո ՀԱԷԿ-ում անցկացված եվրոպական մեթոդոլոգիայով սթրես-թեստի միջոցառումների կատարման շրջանակներում և ուղղված է ատոմակայանում հնարավոր միջուկային և ռադիոլոգիական վթարային իրավիճակներին պատրաստվածության բարձրացմանը: ԴԳԿ ամբողջ լրակազմի մատակարարման ավարտից հետո այն էապես կբարձրացնի ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության մակարդակը»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Հնարավոր է սա 3 մարդ and տեքստ նկարն է

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում