ԳԳոհար Սարգսյան

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է թողնել նախորդ դարում. Ավինյան

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է թողնել նախորդ դարում. Ավինյան

Դեկտեմբերին Երևանում ծնվել է 1954 երեխա` 988 տղա, 856 աղջիկ: Տարվա կտրվածքով երեխաների ծննդյան տվյալներն այսպիսին են` 15606 երեխա, որից 8069 տղա, 7837 աղջիկ: Այս թվերը ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց` սա թեպետ կարծես նորմալ հարաբերակցություն է, սակայն տղաների թիվը մի փոքր ավելի է:

«Դրական է դինամիկան հղիության սելեկտիվ ընդհատումների, բայց, կարծում եմ` դեռևս առկա է խնդիր, ժամանակ առ ժամանակ պետք է խոսել այդ մասին, որ նման մտածելակերպի ժամանակը վաղուց անցել է, սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է թողնել նախորդ դարում, թեկուզ նոր տարին սկսել մի փոքր այլ մտածողությամբ: Անկախ սեռից` բոլորն ունեն ծնվելու և ապրելու իրավունք, և մանավանդ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները սխալ բան են և բնության դեմ գործընթաց»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում