Հայաստանը պատրաստվում է եվրաբոնդերի երկրորդ թողարկմանը

Հայաստանը պատրաստվում է եվրաբոնդերի երկրորդ թողարկմանը

Գործադրի նիստի օրակարգային 38 հարցերի շարքում ֆինանսների նախարարը զեկուցել է եվրաբոնդերի երկրորդ թողարկման նախապատրաստական աշխատանքների մասին: Ներդրողների համար հրապարակվող պրոսպեկտուսի՝ ազդագրի, տեղաբաշխողի բաժանորդագրության ու կառավարման ֆիսկալ գործակալի պայմանագրերը Ֆինանսների նախարարն անձամբ էր բերել գործադրի գործընկերներին: Պետությունն արտարժութային նոր պարտատոմս կհանի շուկա, թե՞ ոչ՝ կապված է տնտեսության համաշխարհային զարգացումների հետ: Ամեն դեպքում պահանջվող քայլերը երկիրն ապահովում է:

Կառավարության նիստում քննարկվեց նաեւ ՀԱՊԿ ակադեմիայի համար Երեւանում քանդված Աճառյանի անվան դպրոցի գույքը սահմանամերձ որեւէ գյուղ ուղարկելու հարցը: Ֆինանսական բարդ սխեմայով աշակերտական պարագաների վաճառքից բյուջեն չի հարստանա, մայրաքաղաքն էլ նվիրատուների պակաս չունի: 

Նիստի ընթացքում կրթական երկու նախագիծ ներկայացրեց Սփյուռքի նախարարը. ԵՊՀ-ում այս տարի էլ կվերապատրաստեն գաղթօջախներում հայերեն, ազգային երգ-պար, առաջնորդություն դասավանդող 250 ուսուցչի: 6-րդ փուլով կհյուրընկալեն «Արի տուն» կոչով հայրենիք եկող երիտասարդներին:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում