ՎՎարդուհի Հարությունյան

Բորելը դատապարտել է Գազայի սահմաններից դուրս պաղեստինցիների վերաբնակեցման մասին հայտարարությունները

Բորելը դատապարտել է Գազայի սահմաններից դուրս պաղեստինցիների վերաբնակեցման մասին հայտարարությունները

Խստորեն դատապարտում եմ  Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոդրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի սադրիչ և անպատասխանատու հայտարարությունները, որոնք զրպարտում են Գազայի Պաղեստինյան բնակչությանը և կոչ անում մշակել իրենց արտագաղթի ծրագիրը:

Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Հարկադիր տեղաշարժերը խստիվ արգելվում են որպես միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում, և բառերը կարևոր են»,- նշված է Բորելի X-ի միկրոբլոգում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում