ՎՎարդուհի Հարությունյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու վերաբերյալ: Այն Իսրայելից և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումից պահանջում է ընդլայնել մարդասիրական օգնության գործողությունները:

Բանաձևի տեքստի համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն հորդորում է անհապաղ քայլեր ձեռնարկել անվտանգ, անարգել և ընդլայնված հումանիտար հասանելիությունն անհապաղ ապահովելու ուղղությամբ: Կոչ է արվում պայմաններ ստեղծել ռազմական գործողությունների դադարեցման համար։

Բանաձևին կողմ է քվեարկել 13 երկիր, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ձեռնպահ են մնացել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում