Թուրքական հետքը Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման գործում

Թուրքական հետքը Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման գործում

Իսլամիստների կողմից մեկ շաբաթ առաջ պայթեցված Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին համեմատաբար նոր` 1989 թվականին կառույց էր: 

Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Խաչիկ Ջոզիկյանը  ծնվել ու ապրել է Հալեպում:  Ամեն տարի ապրիլի 23-24-ին ընտանիքով անպայման Դեր Զորում էր լինում: Ապրիլի 24-ին  այստեղ էին գալիս Լիբանանից, Սիրիայից, աշխարհի բոլոր կողմերից՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Եկեղեցին ականապատել ու պայթեցրել են «Իսլամական պետություն» խմբավորման կողմից այս շրջանը գրավելուց հետո, բայց Խաչիկ Ջոզիկյանը համոզված է` այդ պայթեցման հետևում թուրքական պատվերն է: Այն, որ Թուրքիան է ֆինանսավորում ու զինում ահաբեկիչներին, նորություն չէ աշխարհի համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ կարծում է, որ սրբավայրի պայթեցումը ուղերձ և մարտահրավեր էր՝ ուղղված ոչ թե հայերին, այլ ամբողջ աշխարհին, ուղերձ այն մասին, որ պաշտոնական Անկարան չի պատրաստվում զիջել:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում