ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանն Օրբանի հետ բանակցություն է վարել Բուդապեշտում

Էրդողանն Օրբանի հետ բանակցություն է վարել Բուդապեշտում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Բուդապեշտ: Էրդողանը և Հունգարիայի վարչապետ Օրբանը բանակցություններ են վարել, տեղի է ունեցել նաև բարձր մակարդակի երկկողմ ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ։

Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ այդ միջոցառմանը կստորագրվի համաձայնագիր երկու երկրի միջև առաջնահերթ ռազմավարական գործընկերության և արտակարգ իրավիճակներում փոխադարձ օգնության հաստատման համար։

Թուրքիայի և Հունգարիայի ղեկավարները միմյանց նաև նվերներ են հանձնել: Էրդողանն Օրբանին նվիրել է թուրքական Togg էլեկտրական մեքենա, իսկ Հունգարիայի կառավարության ղեկավարը թուրք առաջնորդին՝ նժույգ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում