ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին

Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական նշանակության շենքերի, արձակման կայանքների և ենթակառուցվածքների, ավիահարվածներ հասցնելու մասին:

ՑԱՀԱԼ-ը տեղեկացրել է նաև, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում գրանցվել է Լիբանանի կողմից Իսրայելի ուղղությամբ մի քանի արկերի արձակում: Ի պատասխան՝ Իսրայելի հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին:

Ավելի վաղ «Հեզբոլլահից» հայտնել էին, որ կուսակցության զինված կազմավորումները անօդաչու թռչող սարք են օգտագործել սահմանամերձ Ռամիմ շրջանում իսրայելական զորանոցին հարվածելու համար: Նշվում է, որ ճշգրիտ հարվածի հետևանքով իսրայելական կողմն ունի զոհեր և վիրավորներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում