ՎՎարդուհի Հարությունյան

Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները մինչև հաղթանակի հասնելը. Նեթանյահու

Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները մինչև հաղթանակի հասնելը. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կշարունակեն ռազմական գործողությունները մինչև հաղթանակի հասնելը: Նա շեշտել է, որ «ոչինչ, այդ թվում՝ միջազգային ճնշումը, չի ստիպի Իսրայելին՝ դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը»։

Նա այդ հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հրադադարի պահանջով ոչ պարտադիր բանաձև ընդունելուց մեկ օր անց: Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևին: Նա հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի «միջազգային աջակցությամբ կամ առանց դրա»։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 153 կողմ, 10 դեմ, 23 ձեռնպահ ձայներով քվեարկել էր հօգուտ զինադադար պահանջող բանաձևի։ Այսպիսով՝ նոյեմբերին նույն հարցով կայացած քվեարկությունից հետո 32 երկիր փոխել է իր դիրքորոշումը և միացել զինադադարին կողմ երկրների ցանկին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում