Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

ԼԼուսինե Մուրադյան

Գյումրու մաքսատանը ներկրված մեքենան առաջին օրը կկայանի անվճար, երկրորդ օրվանից՝ օրական 5000 դրամով. նախագիծ

Գյումրու մաքսատանը ներկրված մեքենան առաջին օրը կկայանի անվճար, երկրորդ օրվանից՝ օրական 5000 դրամով. նախագիծ

ՊԵԿ-ն առաջարկում է վերանայել և բարձրացնել տրանսպորտային միջոցի համար պետական տուրքի դրույքաչափը: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Ըստ նախագծի՝ առաջարկվում է ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային միջոցի համար պետտուրքի դրույքաչափերն օրական 1600 դրամի փոխարեն սահմանել 5000 դրամ՝ սկսած ժամանակավոր պահպանության երկրորդ օրվանից: Նախագահի տեղակալը նաև տեղեկացրեց, որ գործող օրենսդրությամբ ԱՏԳ-ի տարածքում մեքենա կայանելու համար պետտուրք է գանձվում հենց առաջին օրվանից:

«Նախագիծը ֆիսկալ նպատակ չունի, մենք եկամուտների բարձրացման ակնկալիքներ չունենք»,- ասաց նախագահի տեղակալը և պարզաբանեց, որ նախագծի նպատակը մաքսային մարմնի՝ Գյումրու ԱՏԳ կենտրոնի տարածքի առավել արդյունավետ օգտագործումն է, որպեսզի մաքսային ձևակերպումը կատարվի ժամանակին, չխաթարվի աշխատանքի բնականոն ընթացքը:

Արթուր Մանուկյանը նաև նշեց, որ օրական Հայաստան է ներմուծվում է 160 մեքենա, և եթե դրանից 100-ը որոշեն, որ 4 ամիս պահելու են ժամանակավոր պահպանման տարածքում, անհրաժեշտ կլինի 12 հազար մեքենայի կայանման վայր, որն իրատեսական չէ:

«Մաքսային մարմնի ժամանակավոր պահպանության վայրն ավտոկայանման վայր չէ, հետևաբար առաջարկում ենք տուրքի դրույքաչափով կարգավորել հարցը, և եթե մարդը բերել է իրոք իր մեքենան, և մարդը բերել է ոչ թե վաճառելու, այլ շտապում է, ձևակերպումը կանի, կտանի մեքենան, որպեսզի ավելորդ անգամ որևէ գումար չվճարի»,- ասաց նա և հավելեց, որ նախագծի նպատակն է նաև մաքսային մարմնի ժամանակավոր պահպանության տարածքը ավտոկանգառի չվերածելը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Գյումրու ԱՏԳ-ում մեքենաների՝ ամիսներով կայանման պատճառը պետական մարմնի աշխատանքի հետ կապեց: ՊԵԿ նախագահի տեղակալն առարկեց՝ այսօր պետական մարմինն ի վիճակի է օրական 500 մեքենա սպասարկել, իսկ եթե փաստաթղթերը նորմալ են, մեքենան մաքսազերծելու գործընթացը կտևի 3-5 ժամ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս նկատեց՝ մեքենաների տուրքը 1600-ից դարձնելով 5000 դրամ, խնդիրը չեն լուծի: Մյուս կողմից, ըստ նրա, օրական 1600 դրամը վճարելն արդեն իսկ մեծ գումար է:

Հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը ևս պարզաբանեց, թե ինչու է նման նախագծի մշակման անհրաժեշտություն առաջացել: Ըստ նրա՝ եթե կան մարդիկ, որոնք ավտոմեքենա են բերում ոչ թե սեփական կարիքների համար, այլ վերավաճառելու, այդ մարդկանց համար ավելի ձեռնտու է ավտոմեքենան չմաքսազերծել, սպասել, որ գնորդ հայտնվի, որպեսզի հենց գործարքի ժամանակ մաքսազերծվի: Դա է պատճառը, որ մեքենա վաճառողներին ձեռնտու է այն թողնել մաքսատան տարածքում, քանի որ համեմատաբար ավելի էժան է վճարը:

Թունյանը նաև խոստովանեց, որ երբ նախագիծը մշակվում էր, խնդիրն իսկապես սուր էր. «Մի փոփոխություն էլ է տեղի ունեցել այս ընթացքում, որ Գյումրու ավտոմաքսատան տարածքի տարողությունը մեծացել է, և այսօր, եթե չեմ սխալվում, կիսով չափ է զբաղված: Մոտավորապես 3000 մեքենայի տեղ կա, 1500 մեքենա էր օրենքը քննարկելու պահին: Դրա համար մեր պատգամավորներից շատերը՝ թե՛ մեր խմբակցության, թե՛ ընդդիմադիր խմբակցության, առաջարկում էին կա՛մ օրենքը չդիտարկել ընդհանրապես, որովհետև օրենքն այլևս նախկինը չէ, կա՛մ որոշակի մեղմացնող դրույթներ սահմանել»:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախագիծը «ժամանակավրեպ» որակեց, ու թեև հավելեց, որ ՔՊ խմբակցության քվեարկության տրամաբանությամբ է քվեարկելու, բայցև հույս հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծի դրույթները կլավարկվեն:

ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ևս առաջարկեց լավարկել նախագիծը, օրինակ՝ մեկ անվճար օրվա փոխարեն սահմանել երկու անվճար օր:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Գյումրիում տուրքի չափը 5000 դրամ դարձնելն «անտրամաբանական» որակեց այն պայմաններում, երբ, օրինակ, Երևանում օրը 2000 դրամ է: Նա նաև նշեց, որ պատգամավորներից մեկը մեքենա է ներմուծել, և մաքսազերծումը տևել է 7 օր:

«Հազիվ մենք մեկ պետական ավտոկանգառ ունենք, դա էլ ուզում ենք դնել, ամեն կերպ վնասել»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց աստիճանական դարձնել տուրքի սահմանումը, և մեկի փոխարեն, օրինակ՝ երկու օր անվճար դարձնել:

Եզրափակիչ ելույթում ՊԵԿ նախագահի տեղակալը, պատասխանելով քննադատություններին, հայտարարեց՝ նախագծով որևէ բիզնես ստեղծելու թաքնված կամ ակնառու նպատակ չկա, և կոչ արեց կողմ քվեարկել՝ լավարկման ակնկալիքով:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացնելու հարցին ԱԺ-ն քվեարկեց 65 կողմ, 25 դեմ, 5 ձեռնպահ ձայներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում