ԷԷլեն Պետրոսյան

Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հանդիպումը: «Լուրեր»-ին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Ի դեպ, այդ հատվածում էր տեղի ունեցել նաև հանձնաժողովների վերջին՝ հուլիսի 12-ի հանդիպումը: Բացի դրանից՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած այս հանձնաժողովները ևս երեք հանդիպում են անցկացրել, առաջինը՝ 2022-ի մայիսին Երասխ բնակավայրի ուղղությամբ Նախիջևանի սահմանին, հաջորդը Մոսկվայում՝ 2022-ի օգոստոսին, ապա Բրյուսելում՝ նոյեմբերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում