ԼԼիլիթ Ասատրյան

Փաշինյանը՝ Ալիևի կողմից Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մասին

Փաշինյանը՝ Ալիևի կողմից Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներից մեկի խնդրանքով արձագանքեց Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանելուն: Հարց ուղղողը նշեց, որ Հայաստանն ինքն անվանում է «Հայք»:

«Մարդն ընկալում է, որ ինքը ՀՀ-ում է. այստեղ բնակավայրերն ունեն իրենց տեղանունները, որոնք սահմանված են օրենքներով ու որոշումներով` իրավասու մարմինների: Եթե որևէ մեկը անվան հետ խնդիր ունի, ուրիշ անուն է օգտագործում, նշանակում է` կոնֆլիկտի մեջ է հենց ՀՀ-ի հետ, նշանակում է` սա ուրիշ երկիր է, էն երկիրը չէ, որի անունը ՀՀ է, նշանակում է` դա ՀՀ ժխտում է, ուզում եմ ասել` սա շատ ենթագիտակցական շերտեր ունի»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց` սա Հայաստանի Հանրապետությունն է, և բոլորս պետք է դիրքավորվենք ըստ այդմ:

«Սա հայրենիք է, և սա է հայրենիքը, և պետությունն է հայրենիքը, ուրիշ տեղ պետք չէ հայրենիք փնտրել, ու բոլորս պետք է մեր հայրենիք-պետության շահերից ելնենք: Ապագա կառուցելու համար պատմությունը ամենավատ խորհրդականն է»,- նշեց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում