Նոյեմբեր 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՎՎարդուհի Բալյան

Իրաքի նախագահը պաշտօնական այցելութեամբ Հայաստան ժամանեց․ Ան  հանդիպումներ ունեցաւ Հայաստանի Նախագահին և Վարչապետին հետ։

Հայաստանի և Ատրպէյճանի միջև խաղաղութեան հաստատման իրական հնարաւորութիւն կայ. Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան պատասխան յայտարարութիւնը Ատրպէյճանին։

Ատրպէյճանի և Հայաստանի միջև խաղաղութեան պայմանագիր ստորագրելու համար որևէ խոչընդոտ չկայ. Ալիև։

Պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը Մինսկ չի մեկնեցաւ՝ ՀԱՊԿ-ի նիստին մասնակցելու։

Քրեմլին կ՛ակնկալէ, որ Երևանը կը շարունակէ աշխատիլ ՀԱՊԿ-ի շրջածիրէն ներս. Փեսքով։

Մենք համոզուած ենք, որ ՀԱՊԿ-ը կարևոր դերակատարութիւն ունի տարածաշրջանային կայունութիւնը ապահովելու առումով. Զախարովա։

Ամերիկան չէ շահագրգռուած տարածաշրջանին մէջ խաղաղութեան հաստատմամբ. Զախարովա:

Հունկարիան Ատրպէյճանէն կազի գնումները պիտի աւելցնէ։

Ամերիկայի Միջազգային զարգացման գործակալութիւնը այլևս տեղ չունի Ատրպէյճանի մէջ. Հիքմէթ Հաճիև։

Ատրպէյճանի՝  նախագահի շրջապատին մէջ կաշառակերութիւնը հետաքննող լրագրողներուն ձերբակալած են. BBC։

ՀԱՄԱՍ և Իսրայէլ մօտ 200 գերի պիտի փոխանակեն:

Հեղինակ՝ Անի Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում