Նախագահի` ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթի առանցքային կետերը

Նախագահի` ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթի առանցքային կետերը

Անցնող շաբաթ Հայաստանի Նախագահը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում էր: ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգանը ելույթ ունեցավ, որի ժամանակ անդրադարձավ մի քանի հարցերի`Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից, հայ-թուրքական հարաբերություններ, արցախյան հիմնախնդիր և այլն: Թեմաներ, որոնք կենսական կարևորություն ունեն Հայաստանի և ողջ հայության համար:

Հայաստանի Նախագահը ելույթն սկսեց աշխարհի առաջնորդների ուշադրությունը սևեռելով մեր ժողովրդի ու նաև մարդկության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներից մեկին՝ ցեղասպանությանն ու դրա կանխարգելմանը: Պատմության մեջ նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի սպանդի և հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք, դրա ոչ լիարժեք դատապարտումն էլ՝ նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երևույթ:

Նախագահ Սարգսյանը բարձր ամբիոնից հիշեցրեց օրերս Հայոց ցեղասպանության բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը`դա բնորոշելով հանցավոր անաստվածություն, որը որևէ հավատքի հետ կապ ունենալ չի կարող:

Եզրափակելով ելույթը` Հայաստանի նախագահը վստահություն հայտնեց, որ 2015 թվականից  հետո Հայաստանը նոր օրակարգի միջոցով կշարունակի հազարամյակի զարգացման նպատակներից բխող գլոբալ խնդիրներին լուծումներ գտնելու ու մարտահրավերներին դիմակայելու  ջանքերը: 

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում