Ամերիկյան Կարսոն քաղաքի խորհուրդը դեմ է քվեարկել Աթաթուրքի արձանը կանգնեցնելու առաջարկին

Ամերիկյան Կարսոն քաղաքի խորհուրդը դեմ է քվեարկել Աթաթուրքի արձանը կանգնեցնելու առաջարկին

Ամերիկահայ կառույցները հեթական հաղթանակն են տարել թուրքական լոբբիի նկատմամբ: Ամերիկյան Կարսոնի  քաղաքային խորհուրդը միաձայն դեմ է քվեարկել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը կանգնեցնելու առաջարկին:

Քննարկումն անցել է թեժ մթնորոլորտում: Աթաթուրքի արձանի կանգնեցմանը դեմ ելույթների ժամանակ թուրք ակտիվիստները աղմկել են: Քննարկմանը ներկա 300-ից ավելի հայ ակտիվիստները մեջքով են շրջվել Աթաթուրքին գովերգողներին: Ամերիկահայ գործիչների հաջող ելույթներից հետո որոշումը մերժվել է:

Կարսոնի քաղաքապետը, որին պատկանում էր հուշարձան տեղադրելու առաջարկը, քվեարկության ժամանակ փոխել է իր որոշումն ու դեմ քվեարկել:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում