ՄՄարիամ Մխիթարյան

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հօգուտ Հայաստանի և Ադրբեջանի է. Բայրամով

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հօգուտ Հայաստանի և Ադրբեջանի է. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուխարեստում իր ռումինացի գործընկեր Լումինիկա Օդոբեսկուի հետ համատեղ ասուլիսում Հայաստանին կոչ է արել բաց չթողնել խաղաղության համաձայնագրի հնարավորությունը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման նոր հեռանկարներ են բացվում: Կարգավորումը, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման ու հարգանքի վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև համագործակցության չօգտագործված հնարավորություններ կբացի տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- ասել է Բայրամովը: «Հույս ունեմ, որ Հայաստանն այս առանձնահատուկ շանսը բաց չի թողնի»,- ասել է Բայրամովը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում