ԼԼուսինե Մուրադյան

Առաջընթաց ենք արձանագրել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում. ԱԳ փոխնախարար

Առաջընթաց ենք արձանագրել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում. ԱԳ փոխնախարար

Առաջընթաց ենք արձանագրել Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում, և շուտով պետք է ստորագրվի համապատասխան համաձայնագիր: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով անվտանգության ոլորտում ՀՀ ԱԳՆ-ի քաղաքականության իրականացման հարցերին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ճշեց՝ ո՞ր հարցով համաձայնագիր ստորագրելու մասին է խոսքը, Պարույր Հովհաննիսյանը պարզաբանեց, որ խոսքը ԵՄ-ի դիտորդների «իմունիտետների և արտոնությունների» վերաբերյալ համաձայնագրի մասին է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում