ԼԼուսինե Մուրադյան

Ատոմակայանի աշխատանքի կրկնակի երկարացման համար կհատկացվի 20,2 մլրդ դրամ

Ատոմակայանի աշխատանքի կրկնակի երկարացման համար կհատկացվի 20,2 մլրդ դրամ

Ատոմակայանի մասով ունենք 2 պրոցես. ծրագրերից մեկը վերաբերում է շահագործման նախագծային ժամկետի երկարացմանը, որն արդեն մեկնարկել է: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս, ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ վերջինիս շրջանակում 7 միլիարդ դրամ է նախատեսված մի շարք աշխատանքներ շարունակելու և ավարտելու համար:

Ըստ Սանոսյանի՝ մյուս ծրագիրը վերաբերում է  ատոմակայանի աշխատանքի կրկնակի երկարացմանը: 

«Հաջորդ տարի նախատեսում ենք սկսել [ատոմակայանի աշխատանքի] կրկնակի երկարացման ծրագիրը, որի նպատակն է, որպեսզի մեր ատոմակայանի աշխատանքի ժամկետը երկարացվի համապատասխան լիցենզիաներով, թույլտվություններով մինչև 2036 թվականը: Ահա, հաջորդ տարի այդ նպատակի համար արդեն նախատեսվել է 20,2 միլիարդ դրամ»,- ասաց նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում