ԼԼուսինե Մուրադյան

Զինվորական ապահովագրության հիմնադրամից գումար ստացած ԼՂ զոհված զինծառայողների ընտանիքները, որոնց բանկային հաշվին այդ գումարները դեռ կան, նույնպես կստանան 50 հազար դրամ աջակցությունը

Զինվորական ապահովագրության հիմնադրամից գումար ստացած ԼՂ զոհված զինծառայողների ընտանիքները, որոնց բանկային հաշվին այդ գումարները դեռ կան, նույնպես կստանան 50 հազար դրամ աջակցությունը

100-հազարական դրամների գործընթացը մոտենում է ավարտին, այսօր ևս 3000 անձի կփոխանցվի գումարը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ Կառավարության՝ հոկտեմբերի 26-ի նիստին ընդունված որոշման համաձայն՝ 100-հազարական դրամի շահառու կդառնան նաև մինչև սեպտեմբերի 19-ը Կարմիր խաչի միջոցով Հայաստան բուժման կամ ուսման նպատակով տեղափոխվածներն ու նրանց ուղեկցողները:

Ինչ վերաբերում է նոյեմբերին և դեկտեմբերին առաջնային սպառողական ծախսերի համար տրամադրվելիք 50-հազարական դրամ աջակցությանը, որի շահառու չէին դառնալու բանկային հաշվին բավարար չափով միջոցներ ունեցողները (գումարի չափը դեռ չի որոշվել - խմբ.), ապա այդ մասով լինելու են որոշ բացառություններ:

«Օրինակ կարող եմ բերել զոհվածների ընտանիքներին, որոնք Զինվորական ապահովագրության հիմնադրամից ստացել են այդ միանվագ գումարները, և դեռևս պահպանում են իրենց հաշիվները, այս ընտանիքներն անպայմանորեն կլինեն բացառությունների շարքում»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում