ԼԼուսինե Մուրադյան

100-հազարական դրամի շահառու կդառնան նաև Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ԼՂ-ից ՀՀ տեղափոխվածներն ու նրանց երեխաները

100-հազարական դրամի շահառու կդառնան նաև Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ԼՂ-ից ՀՀ տեղափոխվածներն ու նրանց երեխաները

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված 100-հազարական դրամ աջակցություն տրամադրելու ծրագրում որոշակի փոփոխություններ են կատարվել: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 26-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

Կարմիր խաչի միջոցով դեռևս Լաչինի միանցքի շրջափակման առաջին իսկ օրվանից մինչև բռնի տեղահանումը տարբեր առիթներով՝ առողջական խնդիրներով և այլն, մեր հայրենակիցներ են եղել, որ տեղափոխվել են ՀՀ, և մենք այս նոր նախագծով որոշում ենք կայացնում՝ մշակելու նաև նրանց տվյալները և նրանց նույնպես հատկացնել 100-հազարական դրամ աջակցությունը: Այս նույնը մենք կիրառել էինք 40000+10000 նախագծի պարագայում, և հիմա որոշում ենք կայացնում 100-հազարական դրամների շահառու դարձնել նաև այս խմբին»,- պարզաբանեց նախարարը:

Անդրադառնալով որոշմանը՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հստակեցրեց. «Մենք ոչ միայն, ըստ էության, 100-հազարականների շահառու ենք ճանաչում այն անձանց, որոնք բուժման նպատակով, օրինակ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ եկել էին Հայաստան, բուժում էին ստանում Երևանում, այլև նրանց անչափահաս երեխաներին, որովհետև մեր կարգն այնպիսին էր, որ եթե ծնողները չէին կարողանում համակարգում գրանցվել որպես շահառու, ապա չէր հատուցվում նաև երեխաներին: Հիմա մենք այս փոփոխությամբ շահառուների կազմը լրացնում ենք ոչ միայն այդ մարդկանցով, այլև նրանց անչափահաս երեխաներին շահառու ճանաչելով»:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում