Նախագահը Նյու Յորքում մասնակցել է «Արմթեք» համաժողովին

Նախագահը Նյու Յորքում մասնակցել է «Արմթեք» համաժողովին

ՀՀ Նախագահը ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ընթացքում մասնակցել է Նյու Յորքում կայացած «Արմթեք» համաժողովին:

Երկրի ղեկավարը ներկայացրել է ամփոփ տվյալներ, նշել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում տարեկան 22-25 տոկոս աճ է ապահովում, այս պահին Հայաստանում գործում է 380 ընկերություն, որտեղ աշխատում է 11 հազար մասնագետ: Համաժողովի ավարտին ստորագրվել է նաեւ հայ-ամերիկյան համագործակցության հուշագիր:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը կարևորել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների որակական աճը Հայաստանում:

Հայկական տեղեկատվական ոլորտի ապրանքները ձեռք են բերվում արտասահմանյան կազմակերպությունների կողմից, ինչը նպաստում է նաև Հայաստանի գրավչության բարձրացմանը:

«Արմթեքի» շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Microsoft-ի հետ ստորագրեց գործընկերության հուշագիրը:

Հայաստանի նախագահի հաջորդ կանգառը սբ Վարդան առաջնորդանիստ եկեղեցին էր: Այստեղ նա ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, ապա հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչներին:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում