ԿԿարմեն Ղուկասյան

Իսրայելը հայտարարել է մեկ օրում Գազայում 250 ռազմական թիրախ խոցելու մասին

Իսրայելը հայտարարել է մեկ օրում Գազայում 250 ռազմական թիրախ խոցելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ մեկ օրում Գազայի հատվածում խոցել է 250 ռազմական թիրախ և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի ազգային անվտանգության հարավային օկրուգի հրամանատար Մուաթազ Էիդին:

«Մեկ օրում Իսրայելի պաշտպանության բանակը խոցել է շուրջ 250 ռազմական թիրախ, հիմնականում Գազայի հատվածի հյուսիսում: ՑԱԽԱԼ-ի և Իսրայելի անվտանգության ծառայության ճշգրիտ տվյալներով՝ սպանվել է ՀԱՄԱՍ-ի ազգային անվտանգության հարավային օկրուգի հրամանատար Մուաթազ Էիդը»,- ասված է Բանակի Telegram-ալիքում:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Իսրայելի ավիացիան օրվա ընթացքում հարվածներ է հասցրել դիտարկման կետերին, շտաբներին, հրթիռների գործարկման գոտիներին, որոնք պատկանում են ՀԱՄԱՍ-ին և «Իսլամական ջիհադին»: 

Տեղեկացնենք՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հրավիրել է առաջիկա օրերին այցելել Իսրայել: Այս մասին հայտնում է Times of Israel-ը:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում