ԳԳոհար Սարգսյան

ԼՂ-ից բռնի տեղահանված՝ սահմանամերձ բնակավայրերում աշխատանքի անցած ուսուցիչները կստանան 50 հազար դրամ հավելավճար

ԼՂ-ից բռնի տեղահանված՝ սահմանամերձ բնակավայրերում աշխատանքի անցած ուսուցիչները կստանան 50 հազար դրամ հավելավճար

Կառավարության որոշմամբ կլուծվի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, մասնավորապես՝ ուսուցիչների զբաղվածության հարցը: 

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հիշեցրեց, որ գործադիրի վերջին նիստում հաստատվել է ուսուցիչների արտամրցութային կարգով թափուր աշխատատեղերի լրացման կարգը: Ուսուցիչներին կտրվի 30 տոկոս հավելավճար, իսկ սահմանամերձ բնակավայրերում հավելավճարի գումարը կկազմի 50 հազար դրամ:

Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի ընտրել մասնագիտությունը, ինչպես նաև աշխատանքի վայրը, կգործի հոկտեմբերի 16-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում