ԿԿարմեն Ղուկասյան

Իսրայելը հայտարարել է Լիբանանին հասցվող հարվածների մասին

Իսրայելը հայտարարել է Լիբանանին հասցվող հարվածների մասին

Թել Ավիսը որոշել է հարվածներ հասցնել Լիբանանի շրջաններից մեկին՝ ի պատասխան այնտեղից հասցված հարվածների: Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram-ալիքում:

«Հրետանին հարվածներ է հասցնում Լիբանանի այն շրջանին, որից իրականացվել է հրետակոծությունը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը հայտնել է՝ կրակի տակ է հայտնվել երկրի հարավում տեղակայված Կֆար-Շուբա գյուղը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տեսաուղերձով դիմելով քաղաքացիներին, Գազայի հատվածի բնակիչներին կոչ էր արել անհապաղ լքել տարածքը:

Նա հայտարարել էր՝ Իսրայելի բանակն անհապաղ գործի կդնի ողջ հզորությունը` ՀԱՄԱՍ խմբավորմանը ոչնչացնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում