ԵԺԿ-ն «Հայկական ցեղասպանությունը և Եվրոպական արժեքները» վերտառությամբ բանաձեւ է ընդունել

ԵԺԿ-ն «Հայկական ցեղասպանությունը և Եվրոպական արժեքները» վերտառությամբ բանաձեւ է ընդունել

Հին աշխարհի կուսակցական ամենախոշոր ընտանիքը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, մարտի 3-ին  «Հայկական ցեղասպանությունը եւ Եվրոպական արժեքները» վերտառությամբ բանաձեւ է ընդունել:

9 կետից բաղկացած փաստաթուղթը կուռ, համապարփակ ու իրավաքաղաքական թղթածրարի յուրահատուկ հռչակագիր է՝ ուղղված հանցագործ պետության իրավահաջորդ Թուրքիային ու միջազգային հանրությանը:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատում է Հայկական ցեղասպանության եւ հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը: Պատգամավորները դատապարտում են այն և Անկարայից պահանջում նյութապես ու բարոյապես հատուցել հայերին:

Կուսակցությունը եվրոպական բոլոր կառույցներին կոչ է անում աջալուրջ լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու Թուրքիայի՝ սեփական պատմության հետ առերեսվելու հրամայականին:

Տեսանյութը՝ շուտով
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում