ՎՎարդուհի Հարությունյան

Էթնիկ զտումների համար Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Մարուքյան

Էթնիկ զտումների համար Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Մարուքյան

Հայաստան են հոսում Լեռնային Ղարաբաղը լքած փախստականներ տեղափոխող մեքենաների գետեր, որոնք ստիպված են եղել լքել իրենց նախնիների հողը, իրենց տները, համայնքները, գյուղերն ու քաղաքները, քանի որ ոչ ոք չի երաշխավորել նրանց իրավունքներն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Սա 21-րդ դարում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների դասական դեպք է։ Կասկած չկա, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի այդ արարքի համար»,- նշել է Մարուքյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում