ԼԼուսինե Մուրադյան

Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան

Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան

Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է: «Լուրերի» ուղիղ եթերում ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանում իրականացվող աշխատանքներից՝ ընդգծելով, որ հոսքը դեռ չի դադարում:

«Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանը մշտական ռեժիմով դիմավորում է քաղաքացիներին: Անհրաժեշտ գրանցումը և անհրաժեշտ գործընթացները տեղում կատարվում են»,- ասաց Վարդան Սարգսյանը:

Ըստ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցչի՝ Հայաստան մուտք գործելուց հետո կատարվում է ԼՂ մեր հայրենակիցների կարիքների գնահատում:

«Քաղաքացիների ընդունման և մեքենաների շարժի հետ կապված ընդհանուր գործընթացը կառավարելի է:

Նշեմ նաև, որ այս ամբողջ գործընթացը բավականին մեծ ուշադրության կենտրոնում է, այստեղ բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում՝ միջազգային, ականատես ենք լինում, որ լուսաբանում են իրավիճակը»,- ասաց Վարդան Սարգսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում Գորիսում բացված կենտրոնի կարողությունները կմեծացվեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 13 550 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում