Նոր ուսումնական տարում Տավուշի մարզի դպրոցներում հանրակրթության պետական չափորոշիչի և առարկայական չափորոշիչների փորձարարական ներդրման նոր ծրագրով նախատեսվող փոփոխությունները կմտնեն 2-րդ, 5-երորդ, 7-երորդ և 10-ներորդ դասարաններ, իսկ ուսուցիչները ամառային հանգստի մասին մոռացած՝ դեռ պիտի հասցնեն պատրաստվել, հիմա նրանց համար լարված օրեր են՝ վերապատրաստման դասընթացների փուլն է՝ առցանց և առկա ձևաչափերով՝ Դիլիջանի ավագ դպրոցի հարկի տակ:
Արտաշես Թորոսյան (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար) - Նախարարության կողմից ընտրված կազմակերպությունը իրականացնում է բնագիտական և մաթմատիկական առարկաների ուսուցիչների վերապատրաստումը, որի պատասխանատուն ԱՅԲ-ն է, իսկ հումանիտար առարկաների վերապատրաստումը իրականացնում է ԿԶՆԱԿ-ը; Առաջին փուլն ավարտվել է, և մենք իրենց հետ քննարկելու ենք հիմնականում այն խնդիրները, որոնք սպասում են մեզ արդեն սեպտեմբերին, ուսուցիչները բավական լավ մասնակցում էին:
Ուսուցիչների մասնակցությունից գոհ է նաև վերապատրատող մասնագետ Աստղիկ Բալայանը: Նրա լսարանը 2-րդ դասարանում դասավանդողներն էին, 90 ուսուցիչ՝ մարզի դպրոցներից:
Աստղիկ Բալայան (ԿԶՆԱԿ մասնագետ) - Ներկայացրել եմ հանրակրթության պետական չափորոշիչի բովանդակությունը, մայրենի առարկայի չափորոշիչը և ծրագիրը; Շատ բան իրենց համար նոր է լինելու, որովհետև առարկան հիմնովին վերափոխվել է և բովանդակային, և կառուցվածքային առումով, բայց լավ է, որ ուսուցիչները պատրաստակամ են, շատ արդյունավետ աշխատել ենք 4 օր, բայց նաև ամբողջ տարի կապը պահելու ենք:
Հայոց պատմության 120 ուսուցիչները ևս հետաքրքրությամբ են մասնակցել բոլոր դասընթացներին, նույնիսկ սահմանված ժամանակի ավարտից հետո չէին շտապում հեռանալ, մենք էլ գրեթե 12-ժամյա ռեժիմով ենք աշխատում նրանց հետ, ասում է Հասմիկ Մարգարյանը․
Հասմիկ Մարգարյան (ԿԶՆԱԿ մասնագետ) - Շատ լավ համագործակցային մթնոլորտում էին անցնում վերապատրաստումները; Դրանք գործնական և տեսական մասերից էին կազմված, շատ սիրով էին աշխատում>>;
Դասվար ԼԻլիթ Մնացականյանը ոչ մի դասընթաց բաց չի թողել:
Սահմանամերձ Ազատամուտի դպրոցի պատմության ուսուցիչ Եփրեմ Սաֆարյանի խոսքով, իրենց ուսերին է նաև առաջինը լինելու պատասխանատվությունը․
Եփրեմ Սաֆարյան (Ազատամուտ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ) - Մեր լուրջ վերաբերմունքից կախված է մեր հետագա կրթությունը ամբողջ հանրապետությունում: Մեր ուսումնական պլանները, թեմատիկ պլանավորումները արդեն կան սկզբի համար, դա լուրջ օգնություն է:
Նորի ճանապարհին ուսուցչի կողքին կլինեն ամբողջ տարին՝ սեպտեմբերից մինչև մայիս:













