«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Նորակառույցի վերելակն ընկել է, թե ոչ. փորձագետների արձանագրումն ու համատիրության բացակայությունը

ԼԼիլիթ Ասատրյան

Երկաթե պատնեշը վկայում է, որ Արգիշտի 11-ի 3 շենքի վերելակից օգտվելն արգելվում է: Չպարզված հանգամանքներում վերելակը 4-րդ հարկից հայտնվել է 1-ինում: Դրա մեջ կին է եղել:

Կադար Ասլիբեկյան (տուժող) - Պատերին դխդխկալով իջանք մինչև 1-ին հարկ, շենքի բնակիչներն են օգնել, որ դուրս եմ եկել: Էդ արդեն ես մասնագետ չեմ, որ իմանամ` լիֆտը պոկվեց, թե չէ, բայց պատերին տենց հարվածելով 4-րդ հարկից իջել ենք ներքև:

Համացանցում աղմուկ էր բարձրացել, թե վերելակը պոկվել է: Դեպքի վայր ժամանած Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման և Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնների աշխատակիցներն այլ բան են արձանագրել:

Մարտին Ասլանյան (ՆԳՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ) - Նկատեցինք, որ վերելակը պոկված չի, ճոպանները տեղում են, նույնիսկ վերելակը այդ պահին դռները բացված, կոտրված վիճակում աշխատում էր, ես ինքս անձամբ բարձրացել եմ և հոսանքազրկել եմ ամբողջ վերելակը, որպեսզի այլ դժբախտ պատահար տեղի չունենա:

Ըստ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ի՝ վերջին անգամ վերելակը փորձաքննության է ենթարկվել 2019-ին, ստացել է դրական եզրակացություն: Թեև ամեն տարի փորձաքննությունը պարտադիր է, սակայն շենքը սպասարկող «Կենտրոն 1» համատիրությունը հրաժարվել է իր պարտականություններից, և արդեն 3 տարի է` վերելակը չի ստուգվել: Մինչդեռ բնակիչները պնդում են՝ այն անսարք է եղել:

Անահիտ Ալոյան (շենքի բնակիչ) - Ոչ գիտենք` գումարները որտեղ են ծախսվել, անգամ հաշվեհամար չունենք, որ երևա՝ որ բնակիչը ինչքան է վճարում և ինչի համար: Եվ էս համատիրությունները փորձանք են քաղաքի բնակիչների համար:

Մաքրուհի Բերգամալյան - էս երկու տարի ա` էս վիճակում ա, մայիս ամսից հիմա էլ լիֆտը չի աշխատում, ես պարտաճանաչ փողը մուծել եմ:

Արգիշտի փողոցի բնակիչները չգիտեն անգամ` այժմ իրենք ունեն համատիրության նախագահ, թե ոչ: Իսկ քաղաքապետարանից հայտնում են, որ վերելակների տեղադրումից հետո գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարվում է բնակիչներին` ի դեմս համատիրության նախագահի:

Արսեն Կարոյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ) - Նորակառույց շենքի նոր վերելակ է, որը կառուցապատողի կողմից է տեղադրվել, և այդ վերելակը փոխարինման ծրագրի մեջ ներառված չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև դա հնամաշ վերելակ չի: Դա չի հանդիսանում 25 և ավելի տարվա վերելակ:

Քաղաքապետարանի տվյալով՝ 2019-ից 2022 թվականներին Երևանում 1041 վերելակ է փոխարինվել: Այս տարվա ընթացքում 97 նոր վերելակ հանձնվել է շահագործման: Արգիշտի 11-ի 3 շենքի վերելակը փոխարինման ծրագրի մեջ չի մտնում, նշում է Կոմունալ տնտեսության վարչության պետը:

Հեղինակ` Քրիստինե Թորոսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում