«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

ԼՂ հայության ցեղասպանության անտեսանելի զենքը սովն է. ՄՔԴ նախկին դատախազի զեկույցի շեշտադրումները

ԼԼիլիթ Ասատրյան

«Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին». այսպես է վերնագրել իր զեկույցը Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ, միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Լուիս Մորենո Օկամպոն: 28 էջում մանրամասն հիմնավորել է, որ Ադրբեջանի գործողությունները ցեղասպան բնույթ ունեն, դրանք իրական սպառնալիքներ են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հայության ֆիզիկական գոյության համար:

Արա Ղազարյան (Միջազգային իրավունքի մասնագետ) - Կարմիր գիծը արդեն հատվել է, ոչ թե մոտեցել է, այլ հատել, և այս զեկույցի իմաստն այն է, որ պարտադիր չէ թրեր օգտագործվեն, որ ասեն` դա ցեղասպանություն է:

Քրեական իրավունքի մասնագետները արարքները գնահատում են օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշներով: Օբյեկտիվն այն է, որ չեն կիրառվում մեչետներ, ռմբակոծություններ, բայց սովամահության նախապատրաստություն է գնում, ինչը ցեղասպանության հատկանիշ է: Իսկ սուբյեկտիվության հատկանիշով՝ այսինքն` դիտավորություն է, թե չէ, հիմնական սլաքները ուղղվում են Ալիևի դեմ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էր հուլիսի 29-ին նամակ հղել Օկամպոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը: Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն էլ խոստացել էր վերլուծել ու եզրակացություն ներկայացնել.

«Սովն է այդ ցեղասպանության անտեսանելի զենքը: Առանց կտրուկ փոփոխությունների՝ հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի»:

Սովը՝ որպես մարդկանց ոչնչացնելու միջոց, 1915-ին կիրառվել է հայերի, 1939-ին՝ հրեաների և լեհերի, 1941-ին՝ Լենինգրադի բնակիչների, 1975-76 թվականներին՝ կամբոջացիների և 1993-94 թվականների ձմռանը` Սրեբրենիցայի բնակիչների նկատմամբ: Այսպես օրինակներով է Օկամպոն հիմնավորել իր եզրակացությունը: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի այս դիտարկումները վերջին օրերին մեջբերում են միջազգային մամուլը, քաղաքական գործիչներ, դիվանագետներ:

Արա Ղազարյան - Ալիևը չի էլ թաքցնում, արտահայտությունները բոլորը ցեղասպանության արարքներ են, ակնարկում է, որ եթե այսպես շարունակվի` Ալիևը դատվելու է, և միայն քրեական դատարանը կարող է դա անել:

«Արդյոք կարո՞ղ է Միջազգային քրեական դատարանը հետաքննություն սկսել Իլհամ Ալիևի նկատմամբ» հարցին՝ Օկամպոն պատասխանել է. «Ցեղասպանության մասին կոնվենցիայի 4-րդ հոդվածը սահմանում է, որ ցեղասպանություն կատարող անձինք պետք է պատժվեն, անգամ եթե նրանք սահմանադրական իշխանություն ունեցող կառավարիչներ են»։

Արա Ղազարյանի խոսքով՝ Ազգային ժողովում Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում Հայաստանը կարող է դիմել Միջազգային քրեական դատարան՝ նախաքննություն սկսելու համար: Միևնույն ժամանակ չի բացառում՝ Ադրբեջանը հնարավոր է դիմի շահարկումների՝ պնդելով, թե դա դեմ է խաղաղ բանակցություններին:

Ղազարյանի խոսքով՝ Միջազգային քրեական դատարանը միակն է, որի համար անգամ նախագահների անձեռնմխելիությունը խոչընդոտ չէ: Նա բերում է Միլոշևիչի, Քադաֆիի և Սուդանի նախագահ Ալ Բաշիրի օրինակները, որոնց նախկին դատախազը ևս անդրադարձել է իր զեկույցում:

Լուիս Մորենո Օկամպոն արձանագրել է նաև, որ Ցեղասպանության կոնվենցիան ճանաչած երկրները պարտավոր են կանխել ցեղասպանությունները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը միացել են այդ կոնվենցիային, հետևաբար, գերակշիռ մեծամասնություն են կազմում:

Ղազարյանը հավատացած է՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի զեկույցը, ավելի ու ավելի հասցեական դարձող միջազգային կոչերը, Կարմիր խաչի, ՄԱԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները կարող են ազդել իրավիճակի վրա: Նա հղում է կատարում զեկույցին:

Արա Ղազարյան - Այստեղ կա մի միտք, որ ԼՂ ներկա իրավիճակը կարող է փոխել կոնֆլիկտի վերաբերյալ միջազգային հանրության կարծիքը, հայերը հիմա զոհի դերում են:

Այդ մասին են վկայում նաև Կոռնիձորի սահմանային հատվածում արդեն ավելի քան երկու շաբաթ կանգնած բեռնատարները: Բաքուն չի թույլատրում Լեռնային Ղարաբաղ տեղափոխել առաջին անհրաժեշտության պարենը, դեղորայքը և մանկական կերը:

Արա Ղազարյան - Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն կատարում իրենց պարտավորությունները և ելնում են բացարձակապես իրենց քաղաքական շահերից, Ռուսաստանն էլ է դառնում մասնակից ցեղասպան գործողության:

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը զեկույցի ներածական մասում նշել է՝ իր համար պատիվ էր ստեղծված իրավիճակի վերաբերյալ անաչառ զեկույցի պատրաստումը։ Օկամպոն պատրաստակամություն է հայտնել օգնելու ցանկացած կողմի, որը ձգտում է վերջ դնել Լեռնային Ղարաբաղի հայության ոչնչացմանը։

Հեղինակ` Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում