«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

ՆԳ նախարարը Անդրեա Վիկտորինին պարգևատրել է ԵՄ-ի հետ փոխգործակցության զարգացման համար

ՀՀայկ Նավասարդյան

Օգոստոսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին։

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ-ից՝ Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումներին ցուցաբերած աջակցության, Եվրամիության հետ փոխգործակցությունն առավել զարգացնելու, ինչպես և ծրագրային նոր ուղղություններ որդեգրելու ուղղությամբ անձնական մեծ ներդրումի համար։

Ներքին գործերի նախարարը, վերահաստատելով բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու կամքը, ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։

Եվրամիության պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկկողմ համագործակցության շրջանակներում մեծագույն ձեռքբերում էր Ներքին գործերի նախարարության ձևավորումը և ոլորտի մյուս ուղղություններով հաջողությունների գրանցումը։

Կողմերը քննարկել են համագործակցության առկա ծրագրերն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հանդիպման ավարտին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Անդրեա Վիկտորինին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում