Դրամի արժևորումը դոլարի նկատմամբ կարող է դրական ազդել էլեկտրաէներգիայի սակագնի վրա

ԼԼիլիթ Ասատրյան

Դրամի արժևորումը դոլարի նկատմամբ կարող է դրական ազդել նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում:

Աշոտ Ուլիխանյան (ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ) - Բուն գործընթացը էլի սկսել ենք՝ սեպտեմբերի 15-ին ենք վերանայման գործընթացը մեր նախաձեռնությամբ սկսել, մինչև տարվա վերջ արդյունքները կամփոփենք և կներկայացնենք հանձնաժողովի նիստի քննարկմանը, և համակարգի ընկերությունների նոր սակագները ուժի մեջ կմտնեն փետրվարի 1-ից:

Ըստ Աշոտ Ուլիխանյանի՝ փոխարժեքը կարևոր գործոններից մեկն է, որը հաշվի է առնվում սակագները սահմանելիս: Այս դեպքում այն վերջնական սակագնի վրա կազդի թե ոչ, կամ ինչ չափով կազդի՝ հստակ չէ:

Աշոտ Ուլիխանյան - Փոխարժեքի ազդեցությունը միանշանակ ունի դրական ազդեցություն, և այս դրական ազդեցությունը անպայման հաշվի է առնվելու սակագների հաշվարկներում, բայց կան նաև այլ գործոններ, որոնք նույնպես ունեն ազդեցություն համակարգի սակագների վրա, մասնավորապես՝ արտադրության և սպառման հաշվեկշռի փոփոխությունը, մասնավորապես` անցած տարի համակարգում իրականացված ներդրումների փոխհատուցման հաշվի առնելը սակագներում:

Ինչ վերաբերում է գազի սակագնին, այս առումով դեռևս ուսումնասիրություններ չեն սկսվել, սակայն Ուլիխանյանը չբացառեց նաև այդ հնարավորությունը: Նա հիշեցրեց՝ խոշոր սպառողների համար փոխարժեքի փոփոխությունը գազի սակագնի վրա արդեն ազդել է:

Աշոտ Ուլիխանյան - Այնտեղ սակագինը սահմանված է հաշվարկային բանաձևի տեսքով՝ կախված ԱՄՆ դոլարի արժույթից, և այդ սակագինը յուրաքանչյուր ամիս փոխարժեքով պայմանավորված հաշվարկվում է, ստացվում է դրամական մեծությունը: Այստեղ խոսքը վերաբերում է մյուս սպառողներին՝ փոքր սպառողներին, մասնավորապես` բնակչությանը, որոնց համար սակագները դրամով են սահմանված:

Մասնագետների գնահատմամբ՝ տրամաբանական է, որ երբ դրամի արժեզրկման ժամանակ սակագների փոփոխություններ են լինում, ապա այժմ էլ պետք է հակառակն ակնկալել: Հոսանքի արտադրության 1/3-րդը Հայաստանում գազի հումքով է:

Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Այս էժանացումը հումքային ռեսուրսների պետք է հանգեցնի հոսանքի արտադրության ինքնարժեքի նվազման, որքանով կլինի վստահությունը այս ձևավորված կայունության նկատմամբ, այսինքն` որքան տևական կլինի այս ձևավորված փոխարժեքը, այդքանով էլ նաև մեծ կլինեն սպասումները: Սակայն, եթե գնահատականները լինեն այնպիսին, որ հնարավոր է առաջիկայում փոփոխություններ լինեն, ապա լուրջ վերանայումներ էս առումով տեղի չեն ունենա, և սա արդեն ՀԾԿՀ տիրույթում է գտնվում, որպեսզի մանրամասն հետազոտեն:

Եթե հոսանքի սակագնի դեպքում տարբեր արտադրություններ են՝ ՋԷԿ-ից մինչև ատոմակայան, և գինը հանձնաժողովը ինքն է ամեն տարի վերանայում, ապա գազի դեպքում իրավիճակն այլ է: Հիմնականում միակ մատակարարն է գնի փոփոխության հայտ ներկայացնում:

Հայկ Բեջանյան - Գազի սակագինը ոչ միայն որոշվում է տվյալ պահին առաջարկվող պահանջարկով և արտարժույթի փոխարժեքով, այլև ինքը քաղաքական և ռազմավարական գործիք է դարձել որոշ երկրների համար, և հարցերը շատ հաճախ որոշում են հենց էս ոչ գնային ձևաչափի միջոցով:

Թե ինչպես կընթանան զարգացումները՝ կախված է նաև ՋԷԿ-երի արտադրության ծավալից, պետության երաշխիքով վերցրած վարկերի վճարումներից՝ նշում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Գործող սակագների հաշվարկներում դոլարի փոխարժեքը 477 դրամ է, մինչդեռ այս պահին Կենտրոնական բանկի տվյալով 1 դոլարը 404 դրամ է:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում