83-ամյա քաղաքացու առևանգման համար մեղադրվող ՀՅԴ-ական նախկին պատգամավորը հրաժարվում է ցուցմունք տալ

ԱԱրևիկ Աբելյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով երկու անձ կալանավորվել է: Կալանավորվածներից մեկը նախկին պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սուրեն Մանուկյանն է, մյուսը՝ Մանուկյանի մտերիմ Արմեն Քամալյանը: Մանուկյանի փաստաբանը, սակայն, դատարանի վճիռն անհիմն է համարում և մտադիր է այն բողոքարկել Վճռաբեկ դատարանում: Բացակայում են կալանավորման հիմքերը՝ վստահ է Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը և շեշտում է՝ Սուրեն Մանուկյանը նախկինում կալանավորված չի եղել, անչափահաս 3 երեխայի հայր է, փախուստի դիմելու փորձ չի կատարել:

Սերգեյ Ոսկանյան (Սուրեն Մանուկյանի փաստաբան) - Չկա այնպիսի մի պահվածք, մի գործողություն, փախուստի փորձ, որը հնարավորություն կտար նախաքննական մարմնին կամ դատարանին ենթադրելու, որ նա, մնալով ազատության մեջ, կարող էր դիմել փախուստի:

Հուլիսի 27-ին Սուրեն Մանուկյանն ու Արմեն Քամալյանը առևանգել ու մեկ շաբաթ անազատության մեջ են պահել 83-ամյա Գրիշա Քոքոբելյանին: Վաղ առավոտյան, դիմակավորված դարանակալել են տան մոտ և Opel մակնիշի ավտոմեքենայի մեջ սպասել են Գրիշա Քոքոբելյանին: ֆիզիկական ուժ գործադրելով ու նրա կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան և աչքերը փակ տեղափոխել Լոռու մարզի Ծաթեր բնակավայր և պահել նախապես վարձակալված տանը. մանրամասներ է ներկայացնում գործը քննող ավագ քննիչ Արթուր Այվազյանը:

Արթուր Այվազյան (ՀՀ ՔԿ ՄԴՈւՔՎ ՀԿԳ ավագ քննիչ) - Հանցավոր խմբի դեռևս ինքնությունը չպարզված անձը դիմակավորված, մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը մշտապես գտնվել է այդ տանը՝ վերահսկելով Գրիշա Քոքոբելյանին:

Սուրեն Մանուկյանն ու Արմեն Քամալյանը մեղադրանքը չեն ընդունում, սակայն քննիչի խոսքով՝ նախաքննական մարմինը ապացույցներ ներկա պահին էլ ունի: Շատ բան չեն մանրամասնում՝ նախաքննական գաղտնիքի չհրապարակման ու քննությանը չվնասելու համար: Ըստ Այվազյանի՝ իրականացվել են քննչական և վարութային մեծածավալ գործողություններ, ուսումնասիրվել են Հայաստանի մի քանի մարզերի տարբեր հասցեներում տեղադրված տեսանկարահանող սարքերը, բջջային կապի օպերատորներից ստացել են քննությանը հետաքրքրող տվյալները:

Արթուր Այվազյան - Հասկանալով, որ մերկացվել է իրենց գործողությունների մեծ մասը, Սուրեն Մանուկյանն ընդունել է իր՝ Ծաթեր գյուղում գտնվելու հանգանամքը թե՛ հուլիսի 27-ին, այսինքն՝ Գրիշա Քոքոբելյանին առևանգելու օրը, թե՛ օգոստոսի 2-ին նույն գյուղում գտնվելու հանգամանքները:

Սուրեն Մանուկյանի փաստաբանն էլ չի բացառում, որ առևանգում եղել է, չի հերքում, որ իր պաշտպանյալը եղել է Ծաթեր գյուղում, բայց...

Սերգեյ Ոսկանյան - Ամբողջ հարցն այն է, որ պարոն Մանուկյանը չի հերքում, ընդունում է, որ, այո, իր կողմից վարած ավտոմեքենայով եղել է այդ վայրում, գնացել է այդ վայր, գյուղ, այդ տուն, բայց ինքը այդ տունը վարձակալել է այլ նպատակների համար:

83-ամյա Գրիշա Քոքոբելյանին առևանգած անձինք նրան հարազատներին վերադարձրել են՝ թողնելով անտառապատ տարածքում. զանգել ու տեղեկացրել են գտնվելու վայրի մասին: Այս պահին դեռևս քննությամբ ապացուցված չէ, որ առևանգողները Քոքոբելյանների ընտանիքից գումար են պահանջել:

Արթուր Այվազյան - Ըստ ստացված տեղեկությունների՝ հանցագործները տուժող Գրիշա Քոքոբելյանի հարազատներից պահանջել են գումար, որի չափը նշված չէ, և 40 հազար դոլար փոխանցել են, որից հետո բաց են թողել Գրիշա Քոքոբելյանին, սակայն այդ օպերատիվ տեղեկություների վերաբերյալ վարույթով փաստական տվյալներ, ապացույցների համակցություն ձեռք բերված չէ:

Սուրեն Մանուկյանի փաստաբանն էլ այլ բանի վրա է ուշադրություն հրավիրում. Մանուկյանին այլ գործով, որով նա տուժող է, Քննչական մարմին են կանչել, սակայն ճանապարհին ձերբակալել են դիմակավորված անձինք:

Սերգեյ Ոսկանյան - Անձն իր ծանուցագրի ուժով, պարտավորվածությամբ ներկայանում է հարցաքննության, սակայն կանգնեցվում է լրիվ այլ անձանց կողմից ու լրիվ այլ դեպքով պայմանավորված, ու նրա նկատմամբ ուժ գործադրելով, հարկադրաբար ձերբակալում են ու տեղափոխում քննչական մարմին:

Առևանգման գործը դեռևս քննության փուլում է, և շատ հանգամանքներ ու փաստեր ի հայտ կգան՝ վստահ է ավագ քննիչ Այվազյանը: Նա հավելեց, որ տանտերը, որտեղ առևանգումից հետո պահվել է Գրիշա Քոքոբալյանը, ճանաչել է Սուրեն Մանուկյանին: Ավելին՝ ըստ տանտիրոջ, Սուրեն Մանուկյանը կեղծել է անունը և ներկայացել որպես Արամ:

Հեղինակ՝ Անի Օհանյան

Քննարկվել են ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» համաձայնագրում փոփոխությունները

Քննարկվել են ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» համաձայնագրում փոփոխությունները

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին

Դատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Դատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը

«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը

Վարպետաց դաս՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի մասնակիցների համար

Վարպետաց դաս՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի մասնակիցների համար

Վրաստանի Սահմանադրական դատարանը շարունակում է հինգ ընդդիմադիր ուժերի գործունեությունն արգելելու քննությունը

Վրաստանի Սահմանադրական դատարանը շարունակում է հինգ ընդդիմադիր ուժերի գործունեությունն արգելելու քննությունը

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում