Դիմակ չկրելու ամենաշատ խախտումները գրանցվում են միկրոավտոբուսներում

ՎՎահե Կոստանդյան

Թեև առողջապահության նախարարությունը չեղարկել է բաց տարածքում դիմակ կրելու պահանջը, տեսչական մարմինների աշխատակիցները նույնիսկ դրսում դիմակով են աշխատում:

Գոռ Հարությունյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժանմունքի տրանսպորտային անվտանգության փորձագետ) - Քանի որ մենք ստուգում ենք իրականացնում հասարակական տրանսպորտում, մուտք ենք գործում հասարակական տրանսպորտ, ստուգում ենք ախտահանիչ հեղուկների առկայությունը, քաղաքացիների, ուղևորների հետ ենք շփվում, այդ իսկ պատճառով մեր դիմակ կրելը պարտադիր է:

Փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը դեռ կպահպանվի: Խստացումներն արդյունք տվել են՝ ասում է փորձագետը: Իրենց ստուգումներից էլ պարզ է դառնում՝ խախտումները նվազել են:

Գոռ Հարությունյան - Նոյեմբեր ամսին իրականացվել է 1711 մշտադիտարկում, կազմվել է 228 արձանագրություն, իսկ դեկտեմբերի 1-ից առ այսօր իրականացվել է 531 մշտադիտարկում, կազմվել է 53 արձանագրություն:

Հանրային տրանսպորտից դիմակ չկրելու ամենաշատ խախտումները գրանցվում են միկրոավտոբուսներում: Արձանագրություններում գերակշռող են նաև գերբեռնվածության խախտումները: Մեր նկարահանման ընթացքում 3 այդպիսի խախտում արձանագրվեց: 

Եթե խախտումն առաջին անգամ են արձանագրում, սահմանափակվում են զգուշացումով, կրկնվելու դեպքում կարող է հասնել 300000 դրամի. սա երթուղին սպասարկող կազմակերպության համար, իսկ վարորդին գերբեռնվածության համար տեղում տուգանում են 5000 դրամով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում