Եզդիները նշում են Կարմիր սուլթան Եզիդի տոնը

ՀՀայկ Նավասարդյան

Հայաստանի ու աշխարհի եզդիներն այսօր տոնում են իրենց նախահոր՝ Կարմիր սուլթան Եզիդի տոնը: Նախ՝ տոնական ճաշացանկի մասին. պարտադիր ու արգելված մթերքներն է ներկայացնում եզդիների ազգային միության նախագահը:

Խդր Հաջոյան (Եզդիների ազգային միության նախագահ) - Առաջինը խաշլաման է, որը  յուրաքանչյուր եզդու սեղանին պարտադիր լինում է, երկրորդը տոլման է, բայց թփով տոլմա, որովհետև եզդիների սեղանին կաղամբով պատրաստված որևևէ բան դուք չեք տեսնի երբեք: Կաղամբով, կանեփով և խոզի մսով պատրաստված որևէ բան արգելված է:

Տոնը սկսվում է դեկտեմբերի 13-ին հաջորդող երկուշաբթի օրվանից՝ մատաղով: Բուն տոնը նշվում է տվյալ շաբաթվա ուրբաթ օրը, մինչ այդ եզդիները ծոմ են պահում՝ մաքրագործվում են:

Շեյխ Բրո Հասանյան (Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ) - Որպես արևապաշտ ժողովուրդ՝ մինչև արևածագին վեր ենք կենում, տան տիկինը սեղան է դնում, նստում են տան անդամները, ծոմ են պահում նրանք, որոնք լիակատար առողջ են, բաժակ ենք բարձրացնում սուրբ Եզիդի գալստյան առթիվ և քնում ենք:

Այդպես երեք օր, ամեն օր ծոմապահության ընթացքում հանգուցյալների համար բաժին են հանում, հյուրասիրում հարևաններին, սեղան նստում միայն երեկոյան՝ մայրամուտին:

Շեյխ Բրո Հասանյան - Ուրբաթ օրը բուն Զատիկն է՝ տոնը, իսկ շաբաթ մենք ճանապարհելու ենք. առաջին օրը կոչվում է այդ, երկրորդ օրը՝ արաֆաթ, երրորդ օրը՝ շարաֆաթ: Արաֆաթը, Շարաֆաթը սարեր են, որ գտնվում են Իրաքում:

Իրաքից Հայաստան եղբայր եզդիների հետ տոնը նշելու, շնորհավորելու է եկել Ալհալի Խալաֆը: 

Ալհալի Խալաֆ Ռաշո Սլեման - Եկել ենք մեր լուսահոգի Ազիզ Թամոյանի օջախ՝ շնորհավորելու մեր բոլոր եզդիներին մեր նախահոր տոնի առիթով, ինչու չէ՝ նաև մեր եղբայր հայերին:

Տոնի գլխավոր խորհուրդը համերաշխությունն ու միասնությունն է, եզդիների միության նախագահի ցանկությունը՝ խաղաղությունը Հայաստան աշխարհին ու հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում