Աշխատողների ընտրության միասնական կարգ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում

ՆՆարե Ոսկանյան

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատանքի ընդունվելու համար կգործեն հավասար ընդունելության պայմաններ: Կրթական գերատեսչությունը մշակել ու հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների ընտրության նշանակման կարգի նախագիծը:

Արսեն Բաղդասարյան (ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ) - Նախկինում միասնական նման կարգ նախարարության կողմից մշակված չի եղել: Կարող էին լինել ուսումնական հաստատություններ, որոնք իրենց ներքին ընթացակարգերը մշակած լինեին և մրցույթ արած լինեին, բայց սա համակարգային չէր, և կարող էին նաև չունենալ այդ կարգը, և իրենք ուղղակի նշանակեին այն անձին, ում ցանկացել են կամ ով դիմել է:

Սերոբ Խաչատրյան (կրթության փորձագետ) - Հիմա վերջապես եղավ այն գիտակցումը, որ անկախ նրանից՝ ով է նշանակում մանկապարտեզի տնօրենին, պետությունն է սահմանում խաղի կանոնները, և հիմա շատ լավ է, որ խաղի կանոնները սահմանվում են:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ նախադպրոցական կրթության ոլորտում լավագույն մասնագետների առկայությունը կնպաստի կրթության զարգացմանը, քանի որ որակյալ կրթության հիմքը մանկապարտեզն է: Նախադպրոցական ուսումնական հաստատությունում թափուր հաստիքի առկայության դեպքում, ըստ նախագծի՝ կհայտարարվի մրցույթ, որին պետք է դիմեն բացառապես նրանք, ովքեր համապատասխանում են պաշտոնին: Ձևավորվելու է հանձնաժողով:

Արսեն Բաղդասարյան - Հանձնաժողովը կազմված է լինելու հաստատության տնօրենից, այլ ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողից և տվյալ մանկապարտեզի այլ մանկավարժական աշխատողներից: 5 հոգի է լինելու:

Մրցույթը երկու փուլով է անցկացվելու՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլը հաղթահարած հավակնորդը կմասնակցին հարցազրույցին:

Արսեն Բաղդասարյան - Ամփոփելով նաև հարցազրույցի արդյունքները՝ հանձնաժողովը որոշում է կայացնելու, թե հավակնորդներից ո՛ւմ հետ կնքի աշխատանքային պայմանագիրը:

Նախագծի հանրային քննարկումն ամփոփելուց հետո այն կուղարկվի արդարադատության նախարարություն՝ իրավական եզրակացություն ստանալու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում