67 ապրանքատեսակի նկատմամբ վերահսկողություն՝ ԵԱՏՄ համաձայնագրով

ԳԳոհար Սարգսյան

Այն ապրանքատեսակները, որոնք մինչև այժմ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման ենթակա օբյեկտ չեն հանդիսացել և չեն վերահսկվել, այսուհետև կկանոնակարգվեն ԵԱՏՄ համապատասխան համաձայնագրով:

Ժաննա Զաքարյան (ՀՀ ԷՆ որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ) - Շուկայի 85 տոկոսը կարգավորվում է, սակայն 15 տոկոսը՝ լուցկի, թղթե արտադրատեսակներ, միջադիրներ, տակդիրներ, լվացող, մաքրող միջոցներ, խեցեգործական իրեր և այլն, վերահսկողությունից դուրս են:

Որքանով է արտադրանքը համապատասխանում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, անվտանգ է, թե ոչ: Ժաննա Զաքարյանի խոսքով՝ այսօր շուկայում, թեև ոչ մեծ քանակությամբ, բայց առկա են չվերահսկվող ապրանքներ: Դրանք սպառողների շահերի տեսանկյունից խնդիրներ են առաջացնում, ուստի փորձել են կարգավորել:

Համաձայնագրով չի կարգավորվում պաշտպանության և անվտանգության շահերի ապահովման համար կիրառվող և օգտագործված արտադրանքի, դեղերի, բժշկական արտադրատեսակների շրջանառությունը: Որևէ ռիսկային ապրանքախմբի հայտնվելու դեպքում կարգավորվելու է նաև հետկանչի մեխանիզմը:

Ժաննա Զաքարյան - Եթե վերահսկողության տիրույթում կա որևէ ռիսկային արտադրանք, որը սպառողների շահերի առումով ռիսկ է պարունակում, ապրանքի մասին իրազեկվելու են ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները, և հետկանչի մեխանիզմը աշխատելու է:

Միասնական ցանկում ընդգրկված է 67 ապրանքախումբ: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի հավանությանն արժանանալուց հետո միայն:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում